Այս շրջանը ես համարում եմ վերադասավորումների շրջան, հարաբերությունների վերջնական պարզաբանումների շրջան։
Պետությունների ղեկավարների, առանցքային դերակատարների հանդիպումները , քննարկումները սպասվող մեծ իրադարձության ժամանակ դերակատարությունների, գործողությունների հստակեցում է։
Կարծում եմ, որ աշունը և 2025-ի ձմեռը շատ թեժ է լինելու։ Աշխարհի վերաբաժանումը նոր փուլ է մտնում։ Բաքվի բռնապետն այլևս բաց դուրս է եկել Ֆրանսիայի դեմ։ Բացի ֆինանսական միջոցները, նաև հարթակ է տրամադրում Բաքվում Ֆրանսիայից դժգոհ անջատողական, ինքնորոշման գնացող Ֆրանսիայի անդրօվկիանոսյան տարածքների ներկայացուցիչներին։
Ռուսաստանը շարունակում է դեռևս հայտարարությունների տեսքով նախկին խորհրդային երկրներին զգուշացնել, որ չանցնեն կարմիր գծերը, որ չտրվեն Արևմուտքի, Եվրոպայի քարոզչությանը։
Արևմուտքը շարունակում է կոնսուլտացիաներ արդեն իր որոշակի ազդեցության տակ եղած երկրներում, իսկ դեռևս ազդեցություն չունեցող երկրներում ավանդաբար ՀԿ-ների միջոցով է փորձում տրամադրություններ ստեղծել։
Թուրքիան Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին է խոսում, ինչը նշանակում է, որ պատրաստվում է նոր գործողությունների Սիրիայի դեմ։
Մի խոսքով, կարծում եմ, որ նոր վճռորոշ փուլ է մտնելու աշխարհը, ինչից անբաժան չենք մնալու մենք։ Եթե մեր միտքը սուր եղավ, մեր դшնшկը սուր եղավ, կարող ենք մինիմալ կորստով, նույնիսկ օգուտով դուրս գալ մոտալուտ գզվռտոցից:
Միասինություն և միաբանություն մեզ․
Կարեն Հովհաննիսյան