Հոգեբանության մեջ տրվող ամենակարևոր հարցերից մեկն է՝ դու՞ ես քո պատճառը:
Սա նշանակում է՝ դու՞ ես ստեղծում քո կյանքում տեղի ունեցող գլխավոր իրադարձությունները, թե՞ քո կյանքում տեղի ունեցող հիմնական իրադարձությունները հետևանք են այլոց գործունեության:
Լրիվ նույն տրամաբանությունը գործում է նաև սոցիումի ու պետության դեպքում։ Մե՞նք ենք մեր ճակատագրի պատճառը, թե՞ մեր ճակատագիրն ընդամենը հետևանք է այլոց գործողությունների:
Հիմա ինչ-որ լուզեր-մոլախոտերի հավաքածու սկսել է պնդել, թե 90-ականներին ռուսը Արցախը տվեց մեզ ու հիմա էլ ձեռքներիցս վերցրեց։
Այս իրենք իրենց ոչնչություն հայտարարածները նույնիսկ տեղյակ չեն իրենց ժամանակների սեփական պատմությունից, թե ինչ տիտանական կամքի, համառության, դիմադրողականության, հնարամտության ու մտքի շնորհիվ ենք մենք հաղթել այդ պատերազմում։ Ռուսը, բացի 93-ի մի հատվածից, ամբողջ պատերազմի ընթացքում գործել է հենց մեր դեմ։ Իսկ 92-ի ամռանը ռուսներից ու ուկրաինացիներից կազմված ամբողջական գումարտակներ ուղիղ կռվել են մեր դեմ։
Այն ժամանակվա Տղերքը, պետք եղած դեպքում, ուղիղ ռուսի դեմ էլ են կռվել, բայց ոչ ոք չի նվնվացել ու ներկայի տուզիկների նման գիշերով չի գնացել ու Լենինգրադի բլոկադայի հուշարձան պղծել։ Նժդեհը, տեսնելով, որ ռուսը կռվում է մեր թշնամի թուրքի դեմ, կամավորագրվել է ռուսական բանակին ու ռուսների հետ միասին կռվել է իր ՄԻԱԿ թշնամի թուրքի դեմ։ Բայց երբ հանգամանքները փոխվեցին, և ռուսական գոործոնը արդեն մեր դեմ էր և ցանկանում էր Սյունիքն էլ հանձնել թուրքին, Նժդեհը, նույնիսկ ընկած Երևանի պայմաններում, միայնակ կռվելով, Սյունիքը պահեց։ Այլ ոչ ներկայի Արցախի կապիտուլյանտ ղեկավարների նման, ովքեր առաջին հարվածից հետո հանձնվեցին ու թշնամուն միլիարդների արժողությամբ զենք նվիրեցին։
Լուզեր-մոլախոտերը իրենց ոչնչությունը արդարացնելու միջոց են գտել՝ «սաղ ռուսնա մեղավոր»։ Ու պարադոքսը նրանում է, որ սրանք նաև ամենամեծ ռուսամետներն են։ Ըստ սրանց, ռուսները էնքան հզոր են, որ Ամերիկայում ու Եվրոպայում իրենց մարդկանց են իշխանության նշանակում, ռուսները էնքան հզոր են, որ ԿԳԲ-ն սաղ աշխարհն է կառավարում, ու վերջապես, էնքան հզոր են, որ երբ ցանկանում են, Ղարաբաղը վերցնում ու տալիս են։
Վահրամ Մարտիրոսյան