Մինչ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը վերջին երկու շաբաթներին «Միջին միջանցքի» գլխավոր լոբբիստի դերն էր ստանձնել՝ նպատակ ունենալով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում սահմանափակել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությունը, Ալիևը մեկնում է Աստանա՝ Շանհայի կազմակերպության գագաթաժողովին, ու դրա ընթացքում ռազմավարական համագործակցության հավաստիացումներ տալիս Պուտինին, Չինաստանի հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր:
Սա ամենևին չի նշանակում, թե Ալիևը հակաամերիկյան կուրսի կրող է, բայց նա հաստատապես չի ցանկանում դառնալ աշխարհաքաղաքական մեկ կենտրոնի կցորդ:
Եվ վերջապես, Բաքուն ինչու՞ պետք է միակողմանի տրվեր մի վարչակազմի հավաստիացումներին, որի ամիսները հաշվված են:
Ալիևը հաշվելու ունակություն ունի և հասկացել է, որ առավելագույնս կարող է քաղել, եթե բոլոր ազիմուտներում հարաբերություններ զարգացնի:
Ալիևը փորձում է բոլոր կենտրոնների համար բարձրացնել Ադրբեջանի կշիռը:
Բայց սա նշանակում է նաև, որ Ալիևն առանձնապես չի շտապի Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել՝ ամերիկյան «ալգորիթմներով»:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ