Պիտի ենթադրել, որ իրեն «հայ» կոչած ցեղախումբը «հնդեվրոպացիների» մեջ ամենազորեղներից է եղել, դարեր ձգվող կենսական դաժան պայքարից հաղթանակով է դուրս եկել և նվաճել իր նախահայրենիքում, իր սքանչելի հովիտներում ու նույնքան սքանչելի լեռներում մնալու իրավունքը:
Բայց իրեն «հայ» կոչած այդ ցեղախումբն ինչպե՞ս կռահեր, որ դարերի հոլովույթի մեջ իր լեռնաշխարհը պիտի աստիճանաբար Արևելքի ու Արևմուտքի բախման քառուղու փոխվի, իսկ իր վաղեմի զորությունը՝ թուլության:
Հայտնի է, թե մեր «Սասունցի Դավիթ» էպոսը ինչ վաղնջական մշուշների տակ թաղված ակունքներից է իր սկիզբն առնում: Հետևաբար, պատմական այդ երևույթների արձագանքները չե՞ն արդյոք, որ հարատևել ու մեզ են հասել Առյուծ Մհերի զորության ու Փոքր Մհերի թուլության խորհրդանիշներով:
Վահագն Դավթյան. «Համառոտ պատմություն հայոց» (հատված) 1991թ․
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ