Հավերժացրու փոքր ժողովուրդների միջև եղած վեճերը և կհավերժացնես քո քաղաքական միջամտությունը, ով մեծ տերություն:
Դիվանագիտությունը հարցեր չի լուծում կամ դրանք ավարտին հասցնել չի սիրում, որովհետև չի սիրում վախճան տալ դիվանագիտությանը:
Պատերազմը դիվանագիտության վախճանը չէ, այլ՝ ձախողումը, վիժումը, ապա մի նոր դիվանագիտության սկիզբը, երբ ավարտվում է այդ պատերազմը:
Փոքր ժողովուրդները պետք է իմանան, որ կան հաղթանակներ,որոնք ավելի շատ են հյուծում երկիրը, քան պարտությունները:
Ոչ, ոչ, այսուհանդերձ չպետք է խոստովանել, որ նոր պատերազմները նախորդ պատերազմների սխալները սրբագրելու համար են մղվում, այլ՝ նոր շահերի:
Եվ թող փոքր ժողովուրդներն իմանան, որ ոչ մի համաձայնագիր խաղաղություն չի բերելու, այլ քանդելու է մի հին համաձայնագիր: Օ, քաղաքականություն կոչված մադամ ֆիֆի, լեռան գագաթի պես մերկ, տեսանելի, պոռնիկի պես մերկացած ու մատչելի: Սև սքեմավորի պես խորամանկ, սև գիշերվա պես անթափանցելի, հրդեհի պես այրող, ծխացող, շիկացող բոց, լափող, լափող, հող լափող, ծով լափող, ժողովուրդ ու ոսկի լափող:
Ստեփան Ալաջաջյան. «Չսպիացած վերք»
Անահիտ Սահակյանի ֆեյսբուքյան էջ