Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը
25.05.2013 | 23:38

Իշխանության փիլիսոփայության մեջ չգրված օրենքները երբեմն ավելին են, քան սահմանադրությամբ ամրագրված նրանց կառուցվածքն ու գործառույթների շրջանակը:
Ասվածը Հայաստանում հատկապես ցցուն է արտահայտված է նաև այն առումով, որ պետականության ավանդույթների բացակայությունն ամբողջովին հնարավորություն չի տվել իշխանությանը՝ երկիրը բացառապես օրենքներով կառավարելու համար:
Հայաստանի երեք իշխանությունն էլ այս կամ այն չափով նման լինելով հանդերձ, ունեն շատ կարևոր առանձնահատկություններ՝ առավել ևս իշխանության հիերարխիայում ֆիգուրների ունեցած դերակատարության ու ստանձնած քաղաքական պատասխանատվության առումով:
Գուցե և վիճելի կարծիք է, այդուհանդերձ, Հայաստանի առաջին նախագահն իր կառավարման առաջին տարիներին պետական իշխանության ներքին հավասարակշռվածությունը փորձում էր ապահովել ներքին գործերի ու պաշտպանության ազդեցիկ նախարարների միջոցով, որով ապահովվում էր նաեւ պետության ներքին ու արտաքին կայունությունը:
Մոտիվացիան ընկալելի էր. ըստ էության, լուծվում էր պետականության շարունակականության գաղափարի արմատավորումը նորանկախ երկրում:
Երկրորդ նախագահի կառավարման ընթացքում փոխվեց փիլիսոփայությունը. իշխանության ներքին հավասարակշռվածության ծանրության կենտրոնը դարձավ միաբևեռ, և այն կրելու համար հայտ ներկայացրեց ներկայիս նախագահը:
Այժմ իրավիճակը յուրահատուկ է նաև նրանով, որ իշխանության ներսում գոնե առերևույթ չի արտացոլվում այն անհատը, որը պատրաստ է ստանձնելու իշխանության ներքին հավասարակշռության ապահովման պատասխանատվությունը՝ հայտ ներկայացնելով առաջիկայում հանդես գալու որպես իշխանության իրավահաջորդ:
Մի առիթով հպանցիկ նշել էի, թե ի վերջո, ո՞վ է լինելու նախագահ Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանը... հարց, որը կարճ ժամանակ հետո կդառնա երկրի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը:

Դիտվել է՝ 2932

Մեկնաբանություններ