ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Գագիկ ՄԱՄՈՒԼՅԱՆ. Հօդս ցնդեցին Հայաստանի ու Արցախի հետ կապված բոլոր պլանները

Գագիկ ՄԱՄՈՒԼՅԱՆ. Հօդս ցնդեցին Հայաստանի ու Արցախի հետ կապված բոլոր պլանները
21.04.2016 | 13:52

Տարածք զիջելը հո խաղ ու պար չի՞, որ որոշեն ու տան: Բնականաբար միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի որոշումների վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ոչ մի աշխարհաքաղաքական միավոր, սակայն համարել, որ Հայաստանն ու երկրի ղեկավարությունը դրա մեջ փոքր խաղացողներ են, սեփական ուժերի թերագնահատում է: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ու Արցախը ավելին են, քան պատկերացնում էին բոլորը, առանց բացառության:

Հօդս ցնդեցին Հայաստանի ու Արցախի հետ կապված բոլոր պլաններն ու նպատակները, ինչը հանգեցրեց աշխարհաքաղաքական մի նոր իրավիճակի, որի մեջ սեփական առավելությունները գիտակցել ու դրանք որպես հաղթաթուղթ օգտագործել է պետք: Սերժ Սարգսյանը, եթե անգամ ենթադրենք, որ միտք ունի զիջումների գնալ, քաջ գիտակցում է, որ այս անգամ, այսպես ասած, ժողովրդի ձեռքից չի պրծնի:

Սոցիալական ծանր պայմաններ, հոսանքի, գազի գնի բարձրացում և այլն միգուցե ինչ որ տեղ չեն հանում տեղից ժողովրդին, բայց մի թիզ հող զիջելուն անմիջապես կհաջորդի Բաղրամյան 26-ի մի թիզի գրավումը: Իսկ այս լուրերը հրապարակ շպրտելը ուղղակի նպատակ է հետապնդում ստուգելու հասարակության զգոնությունն ու կարծիքն այս հարցի շուրջ:

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ