ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Թուրքերը հո ապուշ չե՞ն, որ այսպիսի հարցադրում անեն

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Թուրքերը հո ապուշ չե՞ն, որ այսպիսի հարցադրում անեն
26.04.2014 | 11:20

Ապշելու բան է՝ այսքան տարի հայությունը պահանջում է, որ Թուրքիան ճանաչի իր կատարած ոճիրը, բայց դրա հետ մեկտեղ մեր մի խումբ չինովնիկներ մերժում են գիտնականներից բաղկացած հանձնաժողով ստեղծելու և Ցեղասպանության հանգամանքները քննելու Թուրքիայի պաշտոնական առաջարկը: Երեկ իմացանք, որ թրքական պարագլուխներից մեկը կրկին հայտատարել է, որ առաջարկը դեռևս ուժը չի կորցրել: Բայց մեր չինովնիկներն ասում են, որ եթե գնանք քննարկենք՝ ցեղասպանություն եղել է, թե՞ ոչ, ուրեմն նշանակում է, որ մենք էլ ենք կասկածում՝ եղե՞լ է, թե՝ ոչ: Հիմարություն: Դուք չե՞ք, որ այսքան տարի ձգտում եք հարցը միջազգայնացնել, դուք չե՞ք, որ փափագում եք հայկական Նյուրենբերգի մասին, դուք չե՞ք, որ ուզում եք թուրքերի բերանը փակել, ի վերջո: Էհ, գնացեք՝ փակեք: Հո այդ քննարկումները փակ դռների հետևում չե՞ք անցկացնելու: Աշխարհը հետևելու է, չէ՞, ձեզ: Բա ձեզ հետաքրքիր չի՞, թե ինչ փաստարկներ են ուզում բերել թուրքերը՝ արխիվները բացելով: Վախենում եք, որ ասեն, թե հայերը ռուսների կողմն են անցել, ապստամբել են, մենք էլ նրանց կոտորել ե՞նք: Էհ, դուք էլ կասեք, որ ձեր կոտորածները դեռևս մարդակեր սուլթան համիդի ժամանակներում են ծայր առել, երբ դեռ ռուսների կողմն անցնելու մասին խոսք լինել չէր կարող, և ավելի վաղ, երբ թուրքի անիծած ոտն առաջին անգամ մեր սուրբ հողը մտավ: Բայց ես ուրիշ բան եմ կասկածում. թուրքերը հո ապուշ չե՞ն, որ այսպիսի հարցադրում անեն՝ նախորոք իմանալով, թե ինչ պատասխան են ստանալու: Բա էլ ուրիշ ի՞նչ պետք է ասեն թուրքերը. միակ մեղմացուցիչ դեպք հանցանացն այն է, որ գլխավոր հանցակցին մեջտեղ բերեն: Սրանք, թերևս, մեղքը ոչ անհայտ լոժաների և սիոնիստների վրա են ուզում գցել և՝ ոչ առանց հիմքերի: Իսկ որ այդպես վարվեցին՝ դաշնակներն էլ են մեջտեղ գալու, քանի որ նրանց պարագլուխներն էլ անմասն չէին լոժաներից: Այդ ամեն ինչը՝ իր հերթին, բայց ես ապշում եմ այսօրվա հայ չինովնիկների դիրքորոշումից: Լավ, բա դո՞ւք ում շահերն եք պաշտպանում, որ չեք ուզում քննարկման գնալ թուրքերի հետ: Մի՞թե լոժաների և սիոնիստների:

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ