Ակնհայտ է, որ Իսրայելը կանգ չի առնելու։ Իսրայելը ռազմական գործողությունները ոչ միայն չի կանգնեցնելու, այլև նոր աշխարհագրությամբ այն ընդլայնելու է։ Առնվազն 2020-ից հետո Իսրայելի վարքը խոսում է այն մասին, որ իր առջև նպատակ է դրել ռազմական ճանապարհով հասնելու գերակայության, հարևանների նկատմամբ, ունենալու լիդերի կարգավիճակ։
Կարծում եմ, որ Իրանի ուղղությամբ կարձակի հրիթռներ, պարզապես հարց է, թե ինչպիսի մարտավարություն կընտրի։ Արդյո՞ք կգնա լայնամասշտաբ հրթիռակոծության, թե՞ կբավարարվի կետային հրթիռակոծությամբ, ինչի մեջ ավելի շատ է մասնագիտացված։
Եթե գնա զանգվածային հրթիռակոծման, ուրեմն նպատակ ունի նաև ցամաքային գործողությունների։
Կարեն Հովհաննիսյան