Վերջին շրջանի իմ գործողությունները սեփական երկրում արժանապատիվ, առանց ամոթի ու գլուխը վեր ապրելուն ուղղված փոքրիկ քայլեր են:
Փոքրիկ քայլեր, որոնք ինձ նոր ճանապարհի են բերելու: Ես այս ճանապարհն ընտրել եմ վաղուց՝ գիտակցված և իմաստավորված: Այդ ճանապարհը պատվով անցնելու համար միտքս և կամքս կոփել եմ երկար:
Այս ճանապարհն անցնելու եմ իմ կյանքի ամենամեծ և գլխավոր խոստումն իրագործելու համար՝ իմ երեխաներին լավ երկիր եմ խոստացել:
Այս ճանապարհին ոչ մեկից որևէ ակնկալիք չունեմ, սպասում չունեմ, հետևաբար, նեղվածություն չեմ ունենալու որևէ մեկի բացակայությունից:
Սակայն ամեն օր ունենում եմ ոգևորություն և ուրախություն, երբ նորանոր մարդիկ եմ բացահայտում, որոնք դառնում են այս բարդագույն ճանապարհի լավագույն ընկերներ: Իրենք՝ իմը, ես՝ իրենցը:
Հանձնվել, ընկճվել և խեղճանալ չկա: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Ամենադժվար մարտահրավերները դեռ հեռվում են և մեզ են սպասում:
Աստծո տված գիտության լույսով երազանքների բոլոր դռները բացվելու են:
Հովհաննես Ավետիսյան