Աստծո կանչը
Հոկտեմբերի 11
Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն
ամեն ժամ բերանումս լինի:
Խնդրեցի Տիրոջն, ու Նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեցինձ:
Մոտեցեք Տիրոջը ու առեք լույս, և թող ձեր
երեսը չծածկվի ամոթով (Սղմ. ԼԴ. 1.4.5):
Ի՛մ որդիներ, տեսեք, որ անգամ տագնապի պահին ձեր առաջին քայլը Աստծուն օրհնելը լինի:
Նախքան ձեր աղաղակը, ձեր նեղության մեջ բարեբանեք ու օրհնեք Տիրոջը, անգամ այն ժամանակ, երբ տագնապները պաշարեն ու սաստիկ նեղեն ձեզ:
Այս է Իմ Աստվածային հրամանը, այսպես մոտեցեք Ինձ: Նկատի ունեցեք այս բանը: Նույնիսկ մեծագույն տագնապի մեջ փնտրեք ու գտեք շնորհակալ լինելու պատճառներ:
Այս ձևով դուք հաղորդության կապ կհաստատեք ձեր և Իմ միջև: Եվ այդ գծի վրայով ձեր տագնապի աղաղակը Ինձ կբարձրանա:
Այսպես կհասկանաք, որ Իմ օգնությունն ուղարկելով` ազատում եմ ձեզ վտանգներից: Խաղաղությունը վերգտնելով` ձեր սրտերը կլցվեն ուրախությամբ:
Ծանրություններից ձերբազատված` թեթև սրտով շունչ կքաշեք, և այդ կլինի արդյունքը` օգնության համար Ինձ դիմելու:
Կփարատվեն նաև ամոթն ու տագնապը: Այս կլինի առաջին քայլից հետո: Երբ ձեր սիրտը ուղղեք Իմ առաջ, այնուհետև կարդարանաք նաև մարդկանց առջև: