Աշխարհում քիչ չեն նրանք, ովքեր մեկ շիշ օղի խմելուց հետո, ինքնաբերաբար սկսում են դասվել Սոկրատեսի, Պլատոնի, Արիստոտելի և այլ փիլիսոփաների շարքին:
Սոկրատեսին, Պլատոնին և Արիստոտելին կարելի է համարել քննադատական մտածողության ուսմունքի հիմնադիրներ:
Ինչու՞ հիշեցի Հին Հունաստանի հայտնի փիլիսոփաներին, քննադատական մտածողությունը և ի՞նչ կապ ունի այդ ամենը Նոր Հայաստանի հետ:
ՈՒրեմն, Նոր Հայաստանի ԵՊՀ-ում «պրոֆեսորադասախոսական անձնակազմի»համար սկսվել է «Քննադատական մտածողություն» թեմայով վերապատրաստման դասընթաց: Ընդ որում, դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 11-ն է: Ըստ օպերատիվ տեղեկությունների, գրանցվողներ չկան: Դա նշանակում է, որ ԵՊՀ «պրոֆեսորադասախոսական անձնակազմին» քննադատական մտածողությունը չի հետաքրքրում: Մեկ շիշ օղին ավելի գերադասելի է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ