...Սարոյանը պատմեց.
-Օր մը, երբ Արամը 4-5 տարեկան էր, սենյակիս մեջ կգրեի: Չէի տեսնար, որ դուռ բաց է, ու Արամ ինձի կդիտե: Չեմ գիտեր, թե այդ պահուն ինչ խենթ բաներ ըրած եմ, որ տղաս, արցունք աչքին, մոտեցավ ինձի ու ըսավ. «Հայրիկ, ինչո՞ւ դու խենթ ես…»: Շատ մեղքըցա անոր: Այդպես է, գրելու ատեն կխենթընանք...
Թեև գրելու պահերին չտեսա նրան, բայց ներշնչման, «խենթության» շատ այդպիսի պահերի ականատեսը եղա և վայելեցի նրան, իր խոսքով ասած, ինչպես կրակը...
- Հայեր կրակ պահել գիտեն, ինձի պատմած են, որ երբ հայեր կրակի քով կնստին, միշտ կխառնեն կրակ, որ վառ պահեն...
Նրա կրակը վառ էր միշտ:
Եվ ով մոտենում էր այդ կրակին, ջերմանում, պայծառանում ու նորից էր նետվում դեպի այդ կրակը:
Նրա հետ շրջագայելիս ես կրկին համոզվեցի, թե որքան անվրեպ է ժողովրդի բնազդը, որքան լավ է տարբերում նա, թե ով է իրենը, և ով իրենը չէ...
Սարոյանն իրենն է:
Եվ ժողովուրդն ամենուրեք իր սերը, հարգանքը, հիացմունքն էր փռում նրա
առաջ, բացում իր սիրտն ու սուփրան:
Վահագն Դավթյան. «Բարի հսկան»
Լուսանկարում՝ Վիլյամ և Արամ Սարոյաններ, 1940 թիվ
Վահագն Դավթյան ֆեյսբուքյան էջ