Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեր կյանքը խղճի իմաստությամբ լցրած բանաստեղծի հիշատակի օրն է

Մեր կյանքը խղճի իմաստությամբ լցրած բանաստեղծի հիշատակի օրն է
23.03.2024 | 11:51

Իմ մանկական աշխարհի խճանկարը Թումանյանի գույնզգույն կերպարներից էր կազմված։ Մաման «Անուշն» անգիր գիտեր, «Թմկաբերդի առումն» էլ, «Լոռեցի Սաքոն» էլ, «Փարվանան» էլ։ Ինձ գիրկն էր նստեցնում ու արտասանում էր, երբ ես դեռ կարդալ չգիտեի։ Նենց սիրուն էր կարդում, նենց տպավորիչ, որ ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է։

Երբ երեկոյան քաջ թիթեռներից մեկը բաց լուսամուտից ներս էր թռնում, սկսում էր պտտվել վառվող լամպի շուրջը, հետո հարվածում էր թեժ ապակուն ու անշունչ գետին ընկնում, ես շատ ծանր էի տանում, հաստատ գիտեի, որ դա էն քաջերից մեկն է։ Հենց տեսնում էի, քշում էի, որ լույսից հեռու գնա, չվառվի, բայց չէր գնում, խույս էր տալիս, օդում պտտվում ու էլի նետվում լույսի վրա․․․ Մինչև հիմա քշում եմ, հենց որ տեսնում եմ, բայց դեռ ոչ մեկը չի փախել:

Էսօր մեր մանկությունը մարդկային հեքիաթներով ու մեր կյանքը խղճի իմաստությամբ լցրած բանաստեղծի հիշատակի օրն է։ Ուղիղ հարյուր տարի առաջ մենք զրկվեցինք նրա ֆիզիկական ներկայությունից, բայց պահում ենք մեր գեներում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6385

Մեկնաբանություններ