Բա որ ասում են, թե բա` ժողովուրդը խաբվել ա, կամ չի հասկանում։
Հլը փորձե՞լ եք էդ ժողովրդի չհասկացողներից մեկին մի թեթև վնաս տաք։ Աչքեր կհանեն։
Հլը դրանցից մեկի մեքենան հանկարծ մոյկայում մի քիչ վատ լվան` էդ լվացողի քթերից կբերեն։
Հլը մի որևէ տեղում հազար դրամ դիմացինը սխալվի` խայտառակ կանեն։
Հլը դրանց տան դռան դեմի շորը հանկարծ մեկը վերցնի` կարողա դանակով խփեն։
Հլը մի հատ սիգնալ տան դրանց` աշխարհի քֆուրը կանեն։
Բայց որ երկիրը քանդվում ա, կամ երկրի ահագին մաս թշնամուն է տրվում` դա չեն էլ նկատում։
Որովհետև էդ երկիրը չեն համարում իրենց սեփականը, չեն պայքարել երկիր ունենալու համար, օդից ընկել ա, գինն էլ չգիտեն։
Այ դա է։ Ով հասկանում է սեփական երկրի արժեքը, նրանք պայքարում են, ցավում են, ապրում են երկրի դարդով։ Ուղղակի շատ քիչ են մնացածի հետ համեմատած։
Ինչ անեն` էդ քչերն են անելու, եթե իհարկե կարողանան ու եթե ստացվի։ Եթե չէ` էս ազգի պատմությունը կկանգնի։
Միհրան Միրզոյան