Երբ ասում ենք «պարազիտ», անմիջապես մտաբերում ենք բոլորիս հայտնի բուսական կամ կենդանական օրգանիզմներին: Մինչդեռ իր սկզբնական իմաստով և նշանակությամբ պարազիտը ոչ մի ընդհանուր բան չունի դրանց հետ:
Պարազիտ բառն առաջացել է հունարեն parasitos՝ ծույլ, ձրիակեր բառից: Հին Հունաստանում պարազիտը հատուկ մասնագիտության անունն էր: Այդպես էին կոչում այն մարդուն, որը խնջույքների ժամանակ զվարճացնում էր հյուրերին ու տանտերերին: Նա գինի էր մատուցում, անեկդոտներ էր պատմում, արտասանում էր, բարձրաձայն խորհրդածում էր փիլիսոփայական թեմաների շուրջ: Այդ ծառայության դիմաց նրան առատորեն վարձատրում և կերակրում էին:
Որոշ աղբյուրներ պնդում են, թե հանրահայտ առակախոս Եզոպոսը այս մասագիտության լավագույն ներկայացուցիչներից է եղել:
Հովիկ Չարխչյանի (Hovik Charkhchyan) ֆեյսբուքյան էջից