Աշխարհը վերջին 5-10 տարիներին գլխիվայր շուռ է եկել, դրա վառ ապացույցը երկրների ծաղրածու ղեկավարներն են: Ստորև կբերեմ օրինակներ դուք համեմատեք, թե Արևմուտքը ումով է փոխել իրեն ենթակա երկրների ղեկավարներին:
Իսկ այն երկրների ղեկավարները, որոնք չէին ենթարկվում Արևմուտքի խաղի կանոններին և վարում էին ինքնուրույն քաղաքականություն (ինչպիսինն էր Հայաստանը մինչև 2018 թիվը), ստանում են գունավոր հեղափոխություն, ինչը և տեղի ունեցավ մեզ մոտ 2018-ին:
Գերմանիա ` Հելմուտ Կոլ- Գերհարդ Շրյոդեր-Անգելա Մերկել-Օլաֆ Շոլց:
Ֆրանսիա` Ժակ Շիրակ-Նիկոլա Սարկոզի-Ֆրանսուա Օլանդ-Էմանուել Մակրոն:
Իտալիա` Ջուզեպե Կոնտե-Մարիո Դրագի-Ջորջա Մելոնի:
Անգլիա` Թոնի Բլեեր-Գորդոն Բրաուն-Դեյվիդ Քամերուն-Թերեզա Մեյ-Բորիս Ջոնսոն-Լիզ Թրաս-Ռիշի Սունակ:
Դե Վրաստանի մասին չասեմ, բոլորդ լավ տեղյակ եք Միշիկոյից:
Նորից կրկնվեմ, Հայաստանը մինչև 2018 թվականը վարում էր ինքնուրույն պետականամետ քաղաքականություն, իսկ 2018-ից հետո, Հայաստանի ծաղրածու ղեկավարը սկսեց աղետալի զրոյական կետից:
Նա այնքան իջեցրեց ղեկավարի դերն ու դիրքը, որ մեր բակի «բուդկըչի» Վաղոն էլ է ուզում վարչապետ դառնալ ու այդպես 2 միլիոնից ավելի մարդ. ժողովուրդ՝ վարչապետ:
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ