1992 թվականի հոկտեմբերի 12-ին լույս տեսավ Հայաստանի երրորդ հանրապետության մայր թերթը` «Հայաստանի Հանրապետութիւնը»:
2023 թվականի հունիսի 1-ը դարձավ նրա մահվան... ո՛չ, ՍՊԱՆՈՒԹՅԱՆ օրը, ինչին այս իշխանությունները գնում էին հետևողականորեն, նպատակադրված:
Եվ իսկապես էլ` ինչ ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ ժամանակների «Հայաստանի Հանրապետութիւն», երբ հրապարակում կա նիկոլական «Հայկական ժամանակ»:
Որակումներ չեմ ուզում տալ, որովհետև չեմ ուզում շուրթերս պղծել:
Նեռը կերավ Հայաստանի երրորդ հանրապետության վավերագիրներից մեկին:
Նեռի շքահանդեսը դեռևս շարունակվում է ու կշարունակվի, քանի դեռ ողբերգությունը չի թակել ամեն մեկիս տան դուռը...
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ