Դիմում եմ Անկախ Հայատանի առաջին նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանին, երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ` Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդին, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին, Հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, Համայն հայ հասարակությանը...
Սև ամպեր են կուտակվել Հայոց ավետյաց Երկրի վրա, ամպերից էլ սպառնալից, թուխպ ու գորշ ուժեր են իշխում մեր գլխավերևում, արհավիրքը ծեծում է մեր դռները, ծանր աղետը ուր որ է կտեղա վերից և վարից, աջից ու ձախից, թողեք ձեր տարաձայնությունները, թողեք ձեր ամբիցիաները, խելք-խելքի տվեք, ձեռք-ձեռքի տվեք, միավորվեք հանուն Սրբության Սրբոցի` Հայոց աշխարհի հարատևման, Հայոց անկախության և պետականության գոյության համար:
Բռնությունն ու լկտիությունն այլևս սահման չունեն:
Գործելու ժամանակն է:
Մի՛ թողեք, որ հայ ժողովուրդը արժանապատվությունից զուրկ խարխափի ստրկության զնդանում:
Վաղը ուշ կլինի:
Վաղը կարող է և… չլինի:
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
21. 05. 23 թ.