Ո՞րն է գերտերություն լինելու գլխավոր չափորոշիչը:
Պատերազմ սկսելու կամ հրահրելու և այդ պատերազմը դադարեցնելու ունակությունը:
Տնտեսական զարգացածությունը դեր չի խաղում:
Ո’չ Չինաստանը, ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ճապոնիան, ո՛չ Գերմանիան ու Ֆրանսիան ինքնագլուխ ոչ կարող են պատերազմ սկսել, կամ` հրահրել, և ո՛չ էլ, առավել ևս, դադարեցնել:
Ժամանակին նման պետությունները երկուսն էին՝ ԱՄՆ-ը և ՍՍՀՄ-ը:
Աշխարհն էլ կոչվում էր երկբևեռ:
ՍՍՀՄ-ից հետո, միաբևեռ դարձած աշխարհի հետ Ռուսաստանը չի հաշտվում:
Իրեն համարում է պատերազմ սկսող ու պատերազմը դադարեցնող ուժ:
Այնպես որ, երբ լուրջ-լուրջ դեմքով կամերաների առջև նստած դոկտոր պրոֆեսորները մեզ գուժում են, թե Թուրքիան կամ Ադրբեջանը նոր պատերազմ են պլանավորում, պարզապես չեն հասկանում, որ դրանք պատերազմ սկսել չեն կարող և ոչ էլ պատերազմ դադարեցնելու ունակություն ունեն:
Կամ էլ, երբ ասում են` Նիկոլը կարող էր դադարեցնել…
Նիկոլը շան առջևի ոտքն էր, թե հետևի, ի՞նչ էր իրենից ներկայացնում, որ պատերազմ դադարեցներ:
Երկրագնդի վրա պատերազմ կարող են հրահրել, սկսել ու դադարեցնել երկու պետություն՝ ԱՄՆ-ը և Ռուսաստան-ը:
Խնդիրնե՞ր ունեք, լուծեք այդ երկուսի հետ:
Երրորդը չկա:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ