Հայրը պատմում էր, և սենյակի մտերիմ լռության մեջ նրա պատմությունը հեքիաթի նման կախարդիչ էր դառել՝ թեև պատմում էր մեծ հայրենասերի մասին:
Իսկ փոքրիկը հմայված լսում էր ու երազում: Նա իր մանկական աչքերով կարծես տեսնում էր այդ անձնվեր, խանդավառ գրողին, հետևում էր նրա բոլոր շարժումներին:
Հայրն էլ տարված էր իր նյութով: Նրան թվում էր, թե ինքն էլ նվագում է մի երկարաշունչ, սքանչելի սիմֆոնիա:
Երաժշտական դրվագների պես հնչեց գրողի բարձրանալը Արարատ, նրա Դորպատի երազներն ու հայրենակարոտը, նրա վերադարձը հայրենիք, նրա վսեմ ստեղծագործությունը, նրա այրվելը հայրենիքի սիրուց և անհետացումը:
Հայրը վերջացրեց և սկսեց ծխել: Եվ սենյակի խորին լռության մեջ փոքրիկը ոտքերի ծայրերով մոտեցավ, փարվեց հորը, նայեց շուրջն ու ականջին փսփսաց.
-Հիմա Աբովյանի ոտնատեղերը կա՞ն Արարատի վրա:
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից