Ինչո՞ւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժողովրդին ոչինչ չի պատասխանում:
Իր հայրը շատ ավելի ժողովրդական էր:
Վախենում է սխալ խոսի, ու նախագահը մեղադրի՞:
Պարո՛ն քաղաքապետ, Ձեր պաշտոնը ժողովրդին ծառայելու համար է և ոչ թե այն սեփական շահերին ծառայեցնելու:
Դուրս եկեք թաքստոցից և խոսեք մարդկանց, երիտասարդության, ակցիայի մասնակիցների հետ:
Դա՛ է Ձեր փրկության միակ ճանապարհը: