07.09.2013|
18:54
Այնուամենայնիվ, մեզ շատ բան է միավորում: Հայերենը, Արցախի հարցը, Ռուսաստանի խոպանի ու Ամերիկայի «գրին քարտի» ցանկությունը, Արարատին նայող տուն ունենալը, լավաշը, խորովածը, նարդին, հրապարակի շատրվանները… Բայց թվարկված ու չթվարկված բոլոր այդ միավորիչների դեպքում, ոնց էլ պտտես, էլի մի տարանջատիչ բան գտնվում է ու խաթարում լիարժեք միասնության զգացողությունը: