Հիշու՞մ եք, ամիսներ առաջ գրել էի, որ Քամալա Հարիսը պարտություն է կրելու իր՝ տրադիցիոն դեմոկրատական նահանգ Կալիֆորնիայում:
Երկու օր առաջ, «Վաշինգտոն փոստ» ու «Լոս Անջելես թայմս»
ազդեցիկ թերթերը պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք չեն պաշտպանում Հարիսի թեկնածությունը, և խորհուրդ տվեցին իրենց ընթերցողներին վարվել նույն կերպ:
40 միլիոն բնակչություն ունեցող Կալիֆորնիայի, որը ի դեպ,
մնացած նահանգների նկատմամբ ունի ամենալիբերալ նահանգի համարում, մանավանդ իր հյուսիսային շրջանները, ամենաազդեցիկ մամուլի հայտարարությունը՝
չաջակցել դեմոկրատ Հարիսին, խոսում է արդյունաբերական ու ֆինանսական կապիտալի նախնական պայմանավորվածության մասին, հօգուտ Թրամփի:
Ինչու՞:
Որովհետև ԱՄՆ-ի արդյունաբերական կապիտալի տուզերը
տեսնում են ԱՄՆ-ի, որպես արդյունաբերական համաշխարհային լիդերի հեղինակության սասանումը:
ԲՐԻԿՍ -ի, որպես պլատֆորմի առաջացրած վտանգը:
ԱՄՆ -ի բանկային կապիտալի տուզերն էլ հասկանում են դոլարի դերի նկատմամբ դժգոհությունը աշխարհի լիբերալ
տնտեսություն ունեցող երկրներում:
(Եվ այս երկու ուժերի նախնական պայմանավորվածությունը
նպատակ ունի ԱՄՆ -ը հանել Բիլ Քլինթոնի առաջին իսկ պահից 1993 թ.)
Կներեք, տեխնիկական պատճառով գրառումը կիսատ մնաց...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ