Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Այսպես շարունակվելու դեպքում մեր հայրենիքից կմնա մթերային խանութի ցուցափեղկը

Այսպես շարունակվելու դեպքում մեր հայրենիքից կմնա մթերային խանութի ցուցափեղկը
29.09.2024 | 07:45

Ստամոքսը հայրենիքից վեր դասելու հետևանքն այն է, որ

Շուշին հիմա պանիր է,

Անին կաթնամթերք,

Մուշը մսամթերք,

Վանը ծխախոտ և այլն:

Այսպես շարունակվելու դեպքում մեր հայրենիքից կմնա մթերային խանութի ցուցափեղկը, որտեղ հայկական քաղաքների և տեղանունների անվանումները կրող մթերքներով հնարավոր կլինի լցնել ստամոքսը:

Արամ ԱԲԱՋՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ