ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վերադարձիր կրկին

Վերադարձիր կրկին
23.09.2024 | 00:09

Աստծո կանչը

Սեպտեմբերի 23

Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ (Հակ. Դ. 3):

Սա հաստատուն օրենք է` Հոգևոր Կյանքում գործող: Դուք պետք է դառնաք Ինձ, մինչև Իմ Ներկայության գիտակցումն ունենալը: Այս վերադարձը – կրկին Ինձ դառնալն է, որ պետք է սովորեք անել ամեն պարագայում: Եթե չեք կարող ուրախ սրտով վերադառնալ, ապա թող դա լինի թեկուզ տկար առաջարկություն:

Հրաշալի է, երբ այդ լուռ դիտումից բացի, մի այլ բանի կարիք չկա: Հարկ չկա քո ցանկությունը բարձրաձայն արտահայտելու: Չկա կարիք ինքնադատապարտումի և ոչ էլ` նվերներ բերելու: Իսկապես հրաշալի է զգալ, որ այսքան պարզորեն կարող եք օգնություն խնդրել. առավել հրաշալի է տեսնել, որ սիրո ճանապարհով ուղարկված այդ օգնությունը տեղ է հասել:

Ոչ միայն օգնություն, այլև` սփոփանք և Աստվածային Մտերմության և Ընկերակցության ուրախություն: Անպատմելի մի մտերմություն, որ իմաստավորում է ձեր կյանքը, լցնում ուրախությամբ ու խաղաղությամբ:

Երբեք մի վախեցեք ու մի հուսահատվեք: Մոտեցեք Ինձ, և այդ մտերմությունն է, որ կարող է հիմնովին փոխել իրերի կարգը և այդպես` նաև ձեր կյանքը. կարող է տալ Ներդաշնակություն և Գեղեցկություն, Խաղաղություն ու Սեր:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ