Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռի­տա Ա­լեք­սանդ­րով­նա, վեր տար քեզ հետ Ար­ցա­խի հա­մար մեր նա­հա­տակ ՏՂԵՐ­ՔԻՆ...

Ռի­տա Ա­լեք­սանդ­րով­նա, վեր տար քեզ հետ Ար­ցա­խի հա­մար մեր նա­հա­տակ ՏՂԵՐ­ՔԻՆ...
24.11.2020 | 00:02

Ես ա­ղո­թում ու ա­ղո­թում էի իր հա­մար

Ա­ղեր­սե­լով՝
-Միայն ո՛չ հի­մա, միայն ո՛չ հի­մա, Տե՛ր....
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Հ. Գ.1 Մեր սի­րե­լի­նե­րի մա­հը հեշ­տաց­նում է մեր մա­հը....
Ճախ­րիր եր­կն­քում, Ռի­տա Ա­լեք­սանդ­րով­նա, վեր տա­նե­լով քեզ հետ նաև Ար­ցա­խի հա­մար մեր նա­հա­տակ ՏՂԵՐ­ՔԻՆ...

Հ. Գ.2 Թիֆ­լիս այ­ցե­լած Փա­շի­նյան Նի­կո­լը այ­ցե­լել էր նաև Հով­հան­նես Թու­մա­նյա­նի տուն-թան­գա­րան՝ յուր Է­րատոյի հետ...
Մի կերպ հետ գն­ված տուն-թան­գա­րա­նը կա­հա­վո­րել էր Ռի­տա Սարգ­սյա­նը (ժա­մա­նա­կին Սարգ­սյան­նե­րը ոչ մի կերպ թույլ չտ­վե­ցին բարձ­րա­ձայ­նել այդ մա­սին)։
Թան­գա­րա­նի տնօ­րե­նու­հին, որ հա­տուկ հպար­տու­թյամբ էր ցու­ցադ­րում հատ­կա­պես թան­կար­ժեք դաշ­նա­մուրն ու թե­յի սպաս­քը, հան­կարծ թե.
-Այս թե­յի սպաս­քը եր­բեք չենք օգ­տա­գոր­ծել, բայց ան­ցյալ տա­րի, երբ թան­գա­րան ե­կավ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, մենք դրան­ցով ի­րենց թեյ հյու­րա­սի­րե­ցինք։
Հարց­րի.
-Իսկ ի­րենք որևէ բան չցան­կա­ցա՞ն ա­նել թան­գա­րա­նի հա­մար (պատշ­գամ­բը ճոճ­վում էր՝ մեկ հո­գուց ա­վե­լի թույլ չէին տա­լիս կանգ­նել)։
-Ո՛չ,- ափ­սո­սան­քի ցա­վոտ ժպի­տով ա­սաց տնօ­րե­նու­հին։
Զար­մա­նա­լի կլի­ներ այլ բան սպա­սել այ­լոց ստեղ­ծա­ծը օգ­տա­գոր­ծե­լու, փո­շիաց­նե­լու է­րա­տո­ վամ­պիր­նե­րից։

Դիտվել է՝ 58333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ