Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Դասագրքերի տպագրության գործը նորից ձախողել եք, հրաժարական տվեք

Դասագրքերի տպագրության գործը նորից ձախողել եք, հրաժարական տվեք
01.09.2024 | 11:17

Հիշո՞ւմ եք՝ անցած ուսումնական տարին աշակերտները դիմավորեցին առանց բազմաթիվ դասագրքերի։ ԿԳՄՍ-ն ձախողել էր այդ հույժ կարևոր գործը։ Այս տարի էլ է ձախողել։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է. «Երեք առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են» ։ Նա ասել է, որ դասագիրք չունեն նաև 10-րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից։

Միլիոնավոր դրամների աշխատավարձեր, պարգևավճարներ եք ստանում, սակայն դասագրքերի գործը ձախողել եք, նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հրաժարական տվեք, ուրիշ գործով զբաղվեք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4089

Մեկնաբանություններ