ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ես որ գնամ Հայաստանից, ո՞ր լեռան տակ խաղամ»

«Ես որ գնամ Հայաստանից, ո՞ր լեռան տակ խաղամ»
16.05.2023 | 21:42

Ստորև ներկայացվող պատմությունը, որ պատմել է մեծ արտիստը, կարծես պատասխանն է այն հարցի, թե ինչու՞ Մհերը չգնաց Հայաստանից:

«Հայաստանի՞ց գնալ: 35 տարեկան էի, մեկնել էի Բեյրութ՝ հյուրախաղերի: Տեղի հայերը տարան կաբարե, ուր պորտապար էր պարում Նադի Գամալը: Կաբարե է, Նադին պարում է, չորս կողմում ուրախանում են, իսկ սեղանի շուրջ նստածները խոսում էին, թե ինչպես ազատագրեն Մասիսը, Մուշը, Սասունը: Դաշնակցական տղաներ էին՝ Դավիթը, Տիգրանը: Խոսեցին, առաջարկեցին, վերջը դարձան ինձ.«Դու ի՞նչ ես մտածում»:

Ասացի. «Ճիշտը ամեն ինչ թողնելը, Հնդկաստան գնալն է, այնտեղ և՛ տաք է, և՛ բանան կա, իսկ թողածնե՞րս ինչ է, Մասիսը՝ քարերի կույտ, Արարատյան դաշտը՝ մի բուռ հող: Գնանք Հնդկաստան, տարածքներ վերցնենք ու հանգիստ ապրենք»: Մեկն ասաց. «Բա Էջմիածի՞նը»: Ասի. «Քարերը կհամարակալենք ու կտեղափոխենք»: «Բա Գեղա՞րդը»: «Ոչի՛նչ, դա կթողնենք, որ մարդիկ իմանան՝ այստեղ հայեր են ապրել»:

«Բա մեր գերեզմաննե՞րը»: «Դա էլ կտեղափոխենք: Բա մեր ունեցած միլիոններն ինչի՞ համար են»: Կատակս հասկացան-չհասկացան՝ խոսակցությունը այլ ընթացք ստացավ: Միայն Դավիթը, գլուխը բռնած, մտքերի մեջ էր: Շուրջը մարդիկ պարում են, Նադիի վրա շամպայն լցնում, հունական հանգով հայերեն «Ջեյրանի պես սարերով» երգում, բայց աչքիս տակով հետևում եմ Դավիթին. տառապում է: Մի ժամ հետո հո չգոռաց. «Բա թու՞րքը:» Այսինքն՝ վրեժ ունի, չէ՞, ու՞ր գնա:

Հաջորդ օրը նույն տղաների հետ զբոսնում էինք: Անցանք ամերիկյան դեսպանատան մոտով: Նրանք թե. «Նե՛րս մտիր, ամբողջ աշխարհը կբացվի քո դեմ, քո տաղանդով, քո խաղով միլիոն կվաստակես: Ամբողջ եկամուտը քոնը կլինի, մտի՛ր»: Ասացի. «Բա երեկ Մասիսի փրկության մասին էիք խոսում: Ես որ գնամ Հայաստանից, ո՞ր լեռան տակ խաղամ»:

Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5322

Մեկնաբանություններ