ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Զավե՞շտ, թե՞ ողբերգություն

Զավե՞շտ, թե՞ ողբերգություն
23.03.2023 | 22:41

Շատերի կողմից քննարկման առարկա են դարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը․ «2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»։ Ոմանք իրավացիորեն համարում են, որ այդ խոսքերից հետո Հայաստանը պետք է պայթեր՝ հեռացնելով պարտության պատասխանատու իշխանությանը։ Ոմանք էլ համարում են, որ Հայաստանի իշխանությունը չի համաձայնել կրակի դադարեցմանը, համարելով, որ «հաղթելու ենք»։ Ես համոզված եմ, որ 2020թ․ պատերազմը պայմանավորված էր «բարեկիրթ» գործընկերոջ հետ։ Հիշենք պատերազմին նախորդող հռետորաբանությունը․ «Ղարաբաղի հարցը ժողովուրդը պետք է որոշի...Ինչ ուզում բանակցում ենք․․․Այնպիսի լուծում, որ կբավարարի Ադրբեջանի, Հայաստանի, Ղարաբաղի ժողովուրդներին․․․անվտանգություն, խաղաղություն․․․Սա Հայաստան է և վերջ․․․Եկեք պայմանավորվենք, որ ոչ մի դեպքում մեզ պարտված չենք ճանաչի» և այլ տխմարաբանություններ»։ Եթե սրան գումարենք նաև 2018թ․ սկսված հետևողական հակառուսական քաղաքականությունը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Այսպես․ ժամանակին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, այսօրվա վարչապետ կոչեցյալը պարտավորություն է ստանձնել Արցախը հանձնել։ Նա հրահրել է պատերազմ , համոզված լինելով, որ Ադրբեջանը վերջնականապես կգրավի և կհայաթափի Արցախը, այդ իսկ պատճառով դեմ է եղել պատերազմը դադարեցնելուն։ ՈՒղղակի, իր շահերից ելնելով, Ռուասատանը, Ադրբեջանին սպառնալով, դադարեցրեց պատերազմը՝ փրկելով Արցախի մեկ հատվածը։

Այս ամբողջ պատմության ոչ թե զավեշտը, այլ ողբերգությունն այն է, որ այդ դավաճանը շարունակում է իշխել և վաճառել հայրենիքը։

Ամո՛թ մեզ բոլորիս:

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2687

Մեկնաբանություններ