«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 
  • 259 թեկնածու` մեկ մրցանակ

    259 թեկնածու` մեկ մրցանակ

    04.03.2013| 15:38
    Նորվեգիայի Նոբելյան մրցանակների կոմիտեն տեղեկացրել է, որ 2013 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում են 259 թեկնածուներ, այդ թվում 50 հասարակական ու միջազգային կազմակերպություններ: 2011-ին Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով ներկայացվել էր 241 առաջարկ:
  • Պրիմադոննան մնում է պրիմա դոննա

    Պրիմադոննան մնում է պրիմա դոննա

    04.03.2013| 15:37
    Ռուսների համար կնոջ խորհրդանիշ շարունակում է մնալ Ալլա Պուգաչովան: Համառուսական հարցման արդյունքներով նրան առաջին տեղում են տեսնում 16 տոկոսը, իսկ տղամարդկանց 20 տոկոսը:
  • Ինչո՞ւ է ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից դուրս մնացել «Աստղագիտություն» առարկան

    Ինչո՞ւ է ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից դուրս մնացել «Աստղագիտություն» առարկան

    04.03.2013| 15:33
    Ոչ վաղ անցյալում հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանի աշակերտները «Աստղագիտություն» առարկային ծանոթանում էին Բ. Վոլոնցով-Վելյամինովի հեղինակած դասագրքով: 2001-ից շրջանառության մեջ մտավ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ «Աստղագիտություն-10» դասագիրքը` նախատեսված դարձյալ տասներորդցիների համար: 2009-ից «Աստղագիտություն» առարկան հանվեց ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից:
  • ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ. «Քարե երազներ» (Գլուխ 2)

    ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ. «Քարե երազներ» (Գլուխ 2)

    04.03.2013| 12:45
    Առաջարկում ենք կարդալ հատված ադրբեջանցի դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, բանաստեղծ, թարգմանիչ ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼՈՒ «Քարե երազներ» աղմկահարույց վեպից ՝ հետևյալ հղումով:
  • Եվրատեսիլյան երգի ընտրությունը կայացել է

    Եվրատեսիլյան երգի ընտրությունը կայացել է

    03.03.2013| 13:21
    «Դորիանս» խմբի երգիչ Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին կներկայացնի «Lonely Planet» երգը, որն ընտրվել է հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում: «Եվրատեսիլ-2013»-ը կկայանա մայիսի 14-18-ին Շվեդիայի հարավում տեղակայաված Մալմյո քաղաքում:
  • Ձեզ մի քանի տարով բուրգ պե՞տք է

    Ձեզ մի քանի տարով բուրգ պե՞տք է

    02.03.2013| 17:10
    Եգիպտական տնտեսությունը աղետալի վիճակում է և Եգիպտոսի իշխանությունները վճռել են, որ վիճակը բարելավելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Տնտեսագետները հաշվարկել են, որ բուրգերը և ճարտարապետական այլ հուշարձանները մի քանի տարով վարձակալության տալը տարեկան 200 միլիարդ դոլարի եկամուտ կբերի` գրել է Al Arabia-ն:
  • Նորից Դեպարդիեն

    Նորից Դեպարդիեն

    02.03.2013| 17:03
    Հունվարին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն ֆրանսիական «Ֆրանս կուլտուր պապիե» ամսագրում տպագրված, բայց 2012-ի նոյեմբերին կայացած հարցազրույցում նախագահ Ֆրանսուա Օլանդին անվանել է «մամայի բալա»: «Ես նրան տեսել եմ երկու-երեք անգամ: Նա ինձ չհետաքրքրեց, խուլիգան չէ, ավելի շուտ մամայի բալա է»,-ասել է Դեպարդիեն:
  • Զբոսաշրջային ցուցադրությունն ու ադրբեջանական հիստերիան

    Զբոսաշրջային ցուցադրությունն ու ադրբեջանական հիստերիան

    02.03.2013| 14:09
    Միլանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում այս տարի, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացել է առանձին տաղավարով` ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ և այլն:
  • Հայաստանում մեկնարկել է թեյախմության 4-րդ արարողությունը

    Հայաստանում մեկնարկել է թեյախմության 4-րդ արարողությունը

    02.03.2013| 14:08
    Երևանում անցկացվում են Ճապոնիայի մշակույթի օրեր, որի շրջանակում կազմակերպվում է ճապոնական թեյախմության արարողություն, Իկեբանական արվեստի ցուցադրություն, Սումի-է գեղանկարչության վարպետության դասընթաց: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Վարպետության դասընթացների համար մասնակիցները նախօրոք գրանցվել են, մյուսները կարող են ներկա գտնվել որպես դիտորդ:
  • Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը

    Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը

    01.03.2013| 13:59
    Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անդրեա Առնոլդի «Ակվարիում» ֆիլմը: Ռեժիսորի օսկարակիր «Իշամեղու» կարճամետրաժի թեմաներին անդրադարձող «Ակվարիումը» մեր ժամանակների մասին է: Ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: