11.11.2013|
15:54
Սունդուկյանի անվան պետական թատրոնի շենքը շահագործման է հանձնվել 1962 թվականին, որից հետո ոչինչ չի արվել: Վերջերս թատրոնի բեմական աշխատանքները մոտ ամիս ու կես կանգնեցվել են, դադարացվել փորձերն ու բոլոր այն աշխատանքները, որոնք կապված են բեմի հետ: Պատճառը բեմի ծայրաստիճան հին վիճակն է. «Այդպես աշխատել հնարվոր չէ: Մյուս խնդիրը թատրոնի փտած ջրագծերն են, որոնցից մեկն արդեն փակվել է: Եթե մյուսն էլ փակվի, ինչպե՞ս ենք սպասարկելու հանդիսատեսին»,-խոսելով թատրոնի այսօրվա խնդիրների մասին, իր մտահոգությունը կիսեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` նշելով, որ վերազինման կարիք ունի ողջ բեմական մասը` լուսային, ձայնային սարքավորումներով, ժամանակակից մեխանիզմներով: