ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Լուրեր

Լուրեր
06.06.2008 | 00:00


Խմորումներ

ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանի նշանակումը, իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, բավականին լավ արձագանք է գտել ոստիկանության միջին և ստորին օղակներում, մինչդեռ կառույցի վերին էշելոններում նոր ղեկավարի «հայտնությունը» միանշանակ չի ընդունվել։ Բանն այն է, որ ոստիկանության համակարգում գործում է, այսպես կոչված, Ջավախքի խմբավորումը, որն էլ ոստիկանապետի աթոռին ցանկանում էր տեսնել «ընտանիքի» անդամներից մեկին, բայց դրա փոխարեն պաշտոնանկ արվեց ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը։ Շարունակում է խնդրահարույց մնալ ոստիկանության 6¬րդ վարչության պետի նշանակման հարցը, ու թեև գաղտնիք չէ, որ այս «պոստում» Քոչարյանը ցանկանում է տեսնել իր նախկին թիկնազորի «շեֆ» Գրիգորի Սարկիսյանին, սակայն նույն աղբյուրը տեղեկացնում է, որ դա «անհնարինը՝ ակնհայտ» սերիալից է, ուստի՝ քիչ հավանական։

Լ. ՄԱՐՏՈՅԱՆ


Փողը՝ անվճար իրազեկման աղբյուր

Դժվար չէ նկատել, որ փետրվարից սկսած արմատական ընդդիմությունը պարբերաբար փայլատակում է մեկը մյուսից ինքնատիպ փիար-տեխնոլոգիաներ տիրաժավորելու տաղանդով։ Տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների հավաստմամբ՝ վերջին օրերին բոլորովին «թարմ» տեխնոլոգիա է դրվել շրջանառության մեջ. «չենջեր» մուտք արվող թղթադրամների, մասնավորապես հազարանոցների, մաքուր հատվածներում «ձրի» ազդագիր է հայտնվել՝ հետևյալ բովանդակությամբ. «Կհանդիպենք հունիսի 20-ին՝ Ազատության հրապարակում»։ Եթե հաշվի առնենք, թե այդ թղթադրամներն օրը քանի անգամ են ձեռքից-ձեռք անցնում, միանգամայն ակնհայտ կդառնա նոր տեխնոլոգիայի նախանձելի արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ սույն նորամուծությունն իր տեսակի մեջ վերջինը չի լինի։

Լ. ՄԱՐՏՈՅԱՆ


ՀՊ¬ում` NO ընդդիմություն

Հասարակական պալատի կամ խորհրդի ձևավորումը քաղաքական և հանրային շրջանակներում ամենից հաճախ քննարկվող հարցերից է դարձել։ Նախատեսված է, որ այս կառույցում պետք է ներգրավված լինեն և՛ իշխանության, և՛ ընդդիմության մաս կազմող ուժերը։ Այս առնչութամբ փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ՀԺԿ¬ին և ՆԺԿ¬ին մասնակցության պաշտոնական առաջարկ է արվել։ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նման առաջարկ չեն ստացել, իսկ այդօրինակ պալատի ստեղծման գաղափարը, ըստ նրա, հարցերի լուծումից խուսափելու ձև է։ «Փորձը ցույց է տվել, որ եթե մեր երկրում հանձնաժողովներ են ստեղծվում, ապա հրատապ լուծում պահանջող խնդիրները ամիսներ, տարիներ շարունակ չարչրկվում են, սակայն այդպես էլ չեն գտնում իրենց լուծումը»,¬ ասում է Ռ. Խաչատրյանը՝ շեշտելով, որ Հասարակական պալատ ստեղծելու փոխարեն պետք է նորմալ ընտրություններ անցկացնել՝ հանրության կարծիքը պետական մարմնում ներկայացնելու համար։

ՆԺԿ մամուլի պատասխանատու Էմանուել Մարգարյանն էլ փաստեց, որ իրենք պաշտոնական առաջարկ չեն ստացել, երբ ստանան, այդ ժամանակ էլ հարցը կքննարկվի։

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4947

Մեկնաբանություններ