Մի դառը ճշմարտություն էլ ասեմ.
Փաշինյանը ենթարկվելով Ալիևին, Հայաստանի համար նոր ու մեծ պատերազմի սկիզբ դրեց։
Նոր պատերազմը մեզ համար չափազանց ծանր դիրքերից է լինելու, հատկապես եթե Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը հասցնեն հանձնել։
Այդ տարածքներում թշնամին տեղակայելու է բացառապես ռազմական ենթակառուցվածքներ, որոնք ամբողջովին վերահսկելու են Հայաստանի տարածքով ցանկացած տեղաշարժ։
Նոր պատերազմն անցնելու է Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բակով ու փողոցով։
Նոր պատերազմի դեպքում բանակը մի կողմից կռվելու է սեփական իշխանությունների ապիկար, երբեմն դավաճանական որոշումների դեմ, իսկ մյուս կողմից` զինված թշնամու։
Դա հնարավոր է կանխել և ամոթի ու պատերազմի էջը շրջել «արժանապատիվ խաղաղության» էջով։
Բայց` օրվա իշխանության և Հայաստանի ապագան անհամատեղելի են։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ