ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

…Նախանշում է ՄԱԿ-ի վախճան և նոր ՄԱԿ-ի ծնունդ

…Նախանշում է ՄԱԿ-ի վախճան և նոր ՄԱԿ-ի ծնունդ
17.03.2023 | 22:42

Ժամանակին Հաագայի միջազգային քրեական դատարանը ուներ լուրջ հեղինակություն, սակայն այսօր հենց այս դատարանի ոչ ռացիոնալ որոշումների պատճառով այն կորցնում է իր իմաստը։

Դատարանը դառնալով քաղաքական գործիք, ըստ էության արձանագրեց գործող աշխարհակարգի վախճանը։
Ընդ որում, Հաագայի դատարանի հեղինակությունը երբեք այնքան չէր տուժել, որքան այս տարի (ընդամենը երկու և կես ամսում)` նախ Ադրբեջանը պարզապես թքեց Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշման վրա, իսկ այնուհետև` Ռուսաստանը։
Ընդ որում, նրանք, ովքեր ՌԴ նախագահի դեմ նման հայց են ներկայացրել, վստահաբար հասկացել են, որ դրանով ոչնչացնում են այդ դատարանը։
Դատարանն ուժ ուներ այնքանով, որքանով իր վճիռները ճանաչվում էին աշխարհի երկրների առնվազն
որոշիչ հնգյակի կողմից` այդ թվում ՌԴ-ի։

Իսկ պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ այս դատարանը մնում է սոսկ Արևմուտքի դատարան, կորցնելով իր իմաստը։
Սա նաև նախանշում է ՄԱԿ-ի վախճան և նոր ՄԱԿ-ի ծնունդ, ինչպես եղավ Ազգերի լիգայի պարագայում:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4600

Մեկնաբանություններ