Երրորդ աշխարհամարտը, ոնց երևում է, բոլորը բոլորի դեմ եղանակով չի լինելու, այլ բոլորը՝ մեկի դեմ, և այդ մեկը Ռուսաստանն է: Արևմուտքից նրան ԱՄՆ - ն ու արևմտյան երկրներն են սպառնում, հարավից՝ «Իսլամական պետությունը», արևելքում Չինաստանն է սկսել ծանր տեխնիկա և զորքեր կուտակել նրա սահմանների մոտ, Ճապոնիան իր հերթին է նոտա ուղարկել, որ վիճելի տարածքներում ռուսներին թույլատրելի չէ զորքերի ստուգատես անցկացնել, բուն Ռուսաստանի փորի տակ թյուրքական Ղազախստանն է գլուխ բարձրացնում, թե չի մտնի Մաքսային միություն: Եվ սա դեռ իլյուզիաների սկիզբն է: Բայց բոլոր այս դանակավորները մոռացել են, որ ռուսները ոչ թե եզի, այլ արջի հետ են համեմատելի: