Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.00, Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) համերգը։ Մենակատար՝ Անդրեյ Բարանով (ջութակ, Ռուսաստան)։
Համերգի ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը D minor, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։