Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Արվեստագետը պետք է զբաղվի իր արվեստով և կազմակերպչական հարցերին չանդրադառնա»

«Արվեստագետը պետք է զբաղվի իր արվեստով և կազմակերպչական հարցերին չանդրադառնա»
23.10.2013 | 17:30

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա դաշնակահարուհի Արուս Աճեմյանի մենահամերգը։ Այն կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Արուս Աճեմյանը 1996 թվականից հանդես է գալիս մենահամերգներով Հայաստանում և արտերկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Հունաստան, Եգիպտոս, Կիպրոս, Չինաստան, Կանադա, Գերմանիա, Լեհաստան և Շվեյցարիա: 2003-ին Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում` ծրագրում ունենալով Շոստակովիչի թիվ 1 և Հայդնի ռե մաժոր կոնցերտները:

2009 թվականին Արուս Աճեմյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:

Երիտասարդ դաշնակահարուհուն հարցրինք՝ Հայաստանում երիտասարդ երաժիշտների համար հե՞շտ է կայանալ, ճանապարհ հարթել, ինքնադրսևորվել։ «Իհարկե, հեշտ չէ։ Ցավոք, դասական արվեստը բոլորի հաար չէ, այն միայն հատուկ լսարանի համար է, և հնարավորություններն էլ շատ չեն։ Փառք Աստծո, որ վերջին տարիներին կան դրսում սովորելու, համերգներ ունենալու հնարավորություններ կան։ Սակայն համերգներ տալու համար էլ կապեր են պետք, ճանաչում, որպեսզի հրավիրեն։ Իհարկե, առաջ գնալը շատ դժվար է, բայց ցանկության և շնորհքի դեպքում՝ կարելի է»,- մեզ հետ զրույցում նշեց Արուս Աճեմյանը։ Ինչ վերաբերում է դասական արվեստի մենեջերների խնդրին, ապա, ըստ դաշնակահարուհու, Հայաստանում նման պրակտիկա գրեթե չկա։ Երաժիշտներն իրենք են իրենց մենեջերը, ֆինանսական տնօրեն և այլն։ «Արվեստագետը պետք է զբաղվի իր արվեստով և կազմակերպչական հարցերին չանդրադառնա։ Արվեստի կառավարման ինստիտուտը խիստ անհրաժեշտ է, ցավոք, մեզ մոտ այդ համակարգը լավ չի գործում։ Դրա համար էլ կարծում եմ՝ համապատասխան կրթություն է պետք, որը մեզ մոտ, ցավոք չկա»,- ասաց Արուս Աճեմյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ