Սեպտեմբերի 26-ին 76 տարեկան հասակում կյանքից հեռացավ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, Ազգային ժողովի պատվավոր մեդալակիր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Արաքսի Սարյանը: Արաքսի Սարյանն անցել է երաժշտագիտական լուրջ դպրոց` իր ուրույն հետքը թողնելով հայ երաժշության պատմության մեջ: Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման հայ քաղաքային երգն էր:
Արաքսի Սարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:30-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: