Սեպտեմբերի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, ելույթ ունեցավ «Երաժշտության շաբաթ՝ Երևանում» փառատոնի շրջանակներում։ Մենակատար՝ Արմեն Բաբախանյան (դաշնամուր) և Ժորա Սարգսյան (դաշնակահար): Համերգը նվիրված էր Ս. Ռախմանինովի 140-ամյակին: Երեկոյի ընթացքում ունկնդրին ներկայացվեցին Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։