Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Հայ պատանիները` միջազգային աստղագիտական օլիմպիադայում

Հայ պատանիները` միջազգային աստղագիտական օլիմպիադայում
18.09.2013 | 16:44

Լիտվայի Վիլնյուս քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Դուբինգայ հանգստավայրում տեղի է ունեցել աստղագիտության 18-րդ միջազգային օլիմպիադան: Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացնում են, որ օլիմպիադային մասնակցել են 18 երկրներից ժամանած (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լիտվա, Չինաստան, Իտալիա, Հնդկաստան, Շվեդիա, Բուլղարիա…) 89 պատանիներ: Հայ մասնակիցներից 4-ը վերցրել են բրոնզե մեդալ: Մեդալակիրներն են` Վարդգես Մամբրեյանը, Արսեն Վասիլյանը, Հրանտ Թոփչյանը, Հայկ Սողոմոնյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ