Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Սիրիայի համաշխարհային ժառանգության հուշարձանները վտանգված են

Սիրիայի համաշխարհային ժառանգության հուշարձանները վտանգված են
20.06.2013 | 12:11

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիրիայում գտնվող համաշխարհային ժառանգության հուշարձանները ներգրավել է անհետացման վտանգի տակ գտնվող շինությունների ցանկում։ Կազմակերպության հրապարակված փաստաթղթում ասվում է, որ ներքին հակամարտության պատճառով երկրում չի կարող ապահովվել պատմական շինությունների պահպանությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է նաև, որ չեն տիրապետում վնասված օբյեկների վերաբերյալ լիարժեք տեղեկության։ Հիմնականում նման լուրեր են ստացվում չստուգված աղբյուրներից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտնում են 6 սիրիական հուշարձաններ։

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ