Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

«Թատերարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել

«Թատերարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել
23.05.2013 | 17:19

Հայտնի են «Արտ-Ֆեստ» առաջին երիտասարդական հանրապետական բաց փառատոնի հաղթող-մրցանակակիրները:

Փառատոնն իր ձևաչափով բացառիկ էր, քանի որ միաժամանակ ընդգրկում էր արվեստի մի քանի ոլորտներ` թատերական արվեստ, կինոարվեստ և կերպարվեստ իր ճյուղերով` գեղանկարչություն, լուսանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա: Ի դեպ, «Թատերարվեստ» անվանակարգում «Արտ-Ֆեստ» փառատոնի առաջին մրցանակը չի շնորհվել ոչ մեկի:
Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ արդեն սկսում են նախապատրաստվել հաջորդ տարվա փառատոնին: «Արտ-Ֆեստ» երիտասարդական փառատոնը հաստատեց իր գոյությունը: Դրա մասին են խոսում բոլոր նրանք, ովքեր հետևել են մեր փառատոնի ընթացքին»,- ասել է նա:
Հավելենք, որ ծրագիրն ունի նաև 2-րդ փուլ, որի շրջանակում արվեստի բոլոր ոլորտների մրցանակակիրների աշխատանքները կցուցադրվեն ՀՀ մարզերում և Արցախում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ