Մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 29-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում տեղի կունենա Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Նույն օրը կցուցադրվեն նաև «Բերդ» պարային անսամբլի երկու նոր բեմականացումները:
Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
Միջոցառման շրջանակում ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Միջազգային պարային խորհրդի» նախագահ Ալկիս Ռաֆտիսը:
Հավելենք, որ ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), ով պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։