Նիկիտա Վիսոցկին՝ Վլադիմիր Վիսոցկու որդին, վերջակետ է դնում Աստծու հանդեպ ունեցած հոր վերաբերմունքի մասին շարունակվող քննարկումներին: Մահվանից ոչ շատ առաջ Վիսոցկին մկրտվում է:
Ինչպես պատմում է Նիկիտան, մանկության տարիներին պոետի հոր ջանքերը, երեխային մկրտելու հարցում, ունենում են շարունակական տճաճ հետևանքներ: Նույնն են վկայում նաև Վիսոցկու մտերիմ բարեկամները. նա մկրտվում է արդեն հասուն տարիքում, մահվանից որոշ ժամանակ առաջ:
Նիկիտան վստահ է, որ հայրը հավատում էր Աստծուն, քանզի մի շարք երգերում նա հիշատակում է այդ մասին, շեշտելով, որ Վիսոցկին կյանքի որոշ շրջանում խաչ էր կրում: Իսկ նա հենց այնպես, գեղեցկության համար, դա չէր անի:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ