«Օրվա ընթացքում պրոֆեսոր եմ, օրվա վերջում բանաստեղծություններ եմ գրում»
16.04.2013 | 00:51
«Ես ունեմ հայկական արմատներ, իմ տատիկը Մեծ եղեռնից փրկվածներից մեկն է: Հաճելի է, որ ներկա եմ պոեզիայի միջազգային փառատոնին ոչ թե որպես ցեղասպանագիտության պրոֆեսոր, այլ բանաստեղծ»,- մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսումասաց բանաստեղծ և գիտնական Ալան ՈՒայթհոռնը (Կանադա):
Հատկանշական է, որ Ալան ՈՒայթհոռնը, ում միայն տատն է հայուհի, ամեն տեղ հայտարարում է, որ ինքը կանադահայ է: Մեծ մոր ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ Ալանը որոշել է դառնալ ցեղասպանագետ:
«Օրվա ընթացքում պրոֆեսոր եմ, օրվա վերջում բանաստեղծություններ եմ գրում»,- ասաց նա, նշելով որ իր «Վերադարձ դեպի Հայաստան» բանաստեղծական գիրքը (թարգմանիչ` Արամ Արսենյան) նախնիների արմատի մասին է:
Հարկ է նշել, որ Ալան ՈՒայթհոռնի և Լոռնե Շիրինյանի «Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային» գրքի բանաստեղծություններից մի քանիսը մեջբերվել են Կանադայի կառավարության` Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խորհրդարանական քննարկումների ժամանակ: Ինչպես կանադահայ գրողն է նշում, այդ կերպ հույս ունեին խթանելու քաղաքագետներին ինչպես մտքով, այնպես էլ հույզերով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ