Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 10-ից մայիսի 2-ը տեղի կունենա «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը` Երևանի և մարզերի թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ:
Ընդունված ձևաչափի համաձայն` յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ:
Այցի շրջանակում կազմակերպվելու են վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ:
Փառատոնը և ընթերցումները նպատակ ունեն ապահովելու մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ‚ ի մի բերելու նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորելու միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև:
Փառատոնի նախագահը Արա Խզմալյանն է, գեղարվեստական ղեկավարը` Ռուբեն Բաբայանը: