Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակվել են անհայտ անձինք և ծծմբաթթու լցրել դեմքին` վնասելով արտիստի աչքերն ու դեմքը: ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու մեղադրանքով: Մեղավորներին դեռ չեն գտել, իրավապահները հարձակումը պայմանավորում են Ֆիլինի մասնագիտական գործունեության հետ:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ