Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Պարսկական պոեզիան` հայերեն

Պարսկական պոեզիան` հայերեն
22.11.2012 | 16:25

Էդիկ Պողոսյանի, Ռազմիկ Ամիրխանյանի և Տաթև Չախչախյանի նախաձեռնությամբ «Բյուրոկրատ» գրախանութում կկազմակերպվի ժամանակակից իրանական գրականության երեկո: Կընթերցվեն 20-րդ դարի երկրորդ կեսի իրանական պոեզիայի լավագույն նմուշներ` հայերեն թարգմանությամբ:

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17:30-ին: Կազմակերպիչներն ընթերցելու են իրենց իսկ թարգմանած գործերը (Հոսեյն Փանահի, Շահյար Ղանբարի, Սոհրաբ Սեփեհրի, Ահմադ Շամլու և այլք):
Որոշ գործեր կընթերցվեն պարսկերեն: Մեր հարցին՝ «Կլինե՞ն պարսիկ հյուրեր», Տաթև Չախչախյանը պատասխանեց, որ միջոցառման մասին տեղեկացված է նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որտեղ, անշուշտ, կան պարսկերենով հետաքրքրվողներ, պարսկերենի մասնագետներ, նաև պարսիկ ուսանողներ: Թե ինչ մասնակցություն կունենան նրանք, նախապես չի կարող ասել: Տ. Չախչախյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում կբացվի բլոգ, որտեղ կներկայացվի պարսկական պոեզիան` հայերեն թարգմանությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ