Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Աշնանային ցուցահանդես

Աշնանային ցուցահանդես
13.11.2012 | 15:22

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների» աշնանային ցուցահանդեսը: Ներկայացվելու են արդեն կայացած ճարտարապետների, ինչպես նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողների գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ կիրառական արվեստի ավելի քան 40 հեղինակաների աշխատանքներ:
Ցուցահանդեսում ներկայացվելու են Գյումրիի, Վանաձորի, Գորիսի, Դսեղի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայ ճարտարապետների գործերը, ինչպես նաև՝ թանգարանի պահոցից որոշ աշխատանքներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 3-ը:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ